Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել «օկուպացված տարածքների» մասին նախագիծը


Ադրբեջանը ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել «Ադրբեջանի օկուպացված տարածքների վիճակի մասին» բանաձեւի նախագիծը:

Երեկ հրապարակված փաստաթղթում մտահոգություն է արտահայտվում, որ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության համար»:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի՝ նախագծում շեշտվում է «Ադրբեջանի օկուպացված բոլոր տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը:

Նախագիծը հաստատում է Ադրբեջանի «օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության վերադարձի անքակտելի իրավունքը»:

«Գլխավոր ասամբլեան կրկին հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի Ադրբեջանի տարածքների օկուպացման հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ չպետք է նպաստի այդ իրավիճակի պահպանմանը», - ասված է Ադրբեջանի ներկայացրած նախագծում:

Հայաստանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ կտրականապես դեմ է ՄԱԿ-֊ում Ղարաբաղյան հիմնահարցի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG