Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ֊-ի գործող նախագահը կհանդիպի Ղարաբաղի առաջնորդին


ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան այսօր Երեւանում կհանդիպի Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ:

Նույն օրը նախատեսված են Կաներվայի հանդիպումները Հայաստանի ղեկավարների հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեկ հայտնեցին ԵԱՀԿ-֊ի երեւանյան գրասենյակից, Իլկա Կաներվան օրվա երկրորդ կեսին հանդիպելու է նաեւ նախագահության ընդդիմադիր թեկնածուների հետ:

ԵԱՀԿ-֊ի գործող նախագահը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:

«Նախարար Կաներվան կօգտագործի ուղեւորությունը Կովկասի երկրներում կայունության եւ ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը եւ այդ գործում ԵԱՀԿ֊-ի դերը շեշտելու նպատակով»,֊ - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG