ԵԱՀԿ-֊ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան, ով այս գիշեր ժամանում է Հայաստան, վաղը Երեւանում կհանդիպի Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ:
Նույն օրը նախատեսված են Կաներվայի հանդիպումները Հայաստանի ղեկավարների հետ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեցին ԵԱՀԿ-֊ի երեւանյան գրասենյակից, Իլկա Կաներվան օրվա երկրորդ կեսին հանդիպելու է նաեւ նախագահության ընդդիմադիր թեկնածուների հետ:
ԵԱՀԿ-֊ի գործող նախագահը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:
«Նախարար Կաներվան կօգտագործի ուղեւորությունը Կովկասի երկրներում կայունության եւ ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը եւ այդ գործում ԵԱՀԿ֊-ի դերը շեշտելու նպատակով»,֊ - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ այսօր հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարարությունը: