Մատչելիության հղումներ

«Երջանիկ» համարանիշի գինը՝ 2 միլիոն100 հազար դոլար


DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Հոնկոնգում անցած շաբաթ օրը տեղի ունեցած աճուրդում վաճառվել է ավտոմեքենայի պետհամարանիշ, որը 2 միլիոն 100 հազար դոլարով գնել է էլեկտրոնային բիզնեսով զբաղվող մի անանուն գործարար:

Պետհամարանիշն ունի ընդամենը մեկ թիվ՝ «18», որը, ըստ հոնկոնգցիների, երջանկություն եւ հաջողություն է բերում տիրոջը:

Հոնկոնգում առաջին այսօրինակ գործարքը տեղի է ունեցել 1994 թվականին, երբ "Emperor Entertainment Group" ընկերության նախագահ Ալբերտ Յենգը 1 միլիոն 600 հազար դոլարով գնել է «9» պետհամարանիշը: Մի քանի տարի առաջ էլ «2» համարանիշը վաճառվել է 1 միլիոն 210 հազար դոլարով:

DPA-ն նշում է, որ Հոնկոնգում հարուստների շրջանում մեծ պահանջարկ ունեն ինչ-որ խորհուրդներ կամ թվերի անսովոր եւ աչքի ընկնող հերթականություն պարունակող պետհամարանիշները, ինչը եւ գերհարուստ քաղաքի իշխանություններին հուշել է դրանք աճուրդի հանելու գաղափարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG