Մատչելիության հղումներ

Ռաուլ Կաստրոն ընտրվեց Կուբայի նախագահ


Կուբայի խորհրդարանը կիրակի օրը երկրի նախագահ է ընտրել 76-ամյա Ռաուլ Կաստրոյին:

Կուբայի երկարամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եղբայրը երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնել էր 19 ամիս առաջ, երբ Ֆիդել Կաստրոն տեղափոխվեց հիվանդանոց եւ վիրահատության ենթարկվեց:

Անցած շաբաթվա սկզբին Ֆիդել Կաստրոն հայտարարել էր, որ հրաժարական է տալիս նախագահի պաշտոնից:

Ֆիդել Կաստրոն Կուբան ղեկավարում էր գրեթե կես դար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG