Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը եւ երկու դեսպաններ ազատվել են պաշտոններից եւ զրկվել դիվանագիտական աստիճաններից


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հրամանագրով Արմեն Բայբուրդյանը ազատվել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանի նույն օրվա այլ հրամանագրերով Լեւոն Խաչատրյանը ազատվել է Ղազախստանում եւ համատեղության կարգով Ղրղըզստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից, Ռուբեն Շուգարյանը ազատվել է Իտալիայում, համատեղության կարգով` Պորտուգալիայում եւ Իսպանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից՝ զրկվելով արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից:

Ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Բայբուրդյանը, Լեւոն Խաչատրյանը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը հրաժարական են ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG