Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվել է ԱՊՀ-֊ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Այսօր Մոսկվայում բացվել է ԱՊՀ-֊ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը փաստում է, որ երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ են մասնակցում նման հավաքների: Հայաստանում նախագահական ընտրությունները, որոնց չի մասնակցել Ռոբերտ Քոչարյանը, արդեն կայացել են, իսկ Ռուսաստանում ընտրությունները կայանալու են մարտի 2֊-ին:

Այսօր ԱՊՀ-֊ի երկրների ղեկավարների հետ կծանոթանա Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը նաեւ առանձին զեկույցով հանդես կգա գագաթնաժողովում:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG