Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ֊-ն ողջունել է ԵԱՀԿ-֊ի եզրակացությունը հայաստանյան ընտրություններում արձանագրված առաջընթացի մասին


ՆԱՏՕ-֊ն այսօր ողջունել է ԵԱՀԿ֊-ի դիտորդական առաքելության նախնական եզրակացությունն այն մասին, որ Հայաստանի նախագահական ընտրություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ֊-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

Միաժամանակ նա նշել է, որ «դեռ գոյություն ունեցող թերությունները» պահանջում են շարունակել բարեփոխումները:

«ՆԱՏՕ֊-ն պատրաստ է աշխատել Հայաստանի հետ ՆԱՏՕ-֊Հայաստան անհատական գործողությունների ծրագրի կենսագործման վրա, մասնավորապես, օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»,֊ - հայտարարել է ՆԱՏՕ֊-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG