Նախագահության թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վկայությամբ՝ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են «ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին» պաշտպանելու մասին:
«Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊ - ասել է Լեւոն Տեր֊Պետրոսյանը այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում:
Նա չի մանրամասնել, թե ով է «ժողովրդի վստահությանն արժանացած» թեկնածուն:
«Նրանք հայտարարել են նաեւ, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ գործադրվի սեփական ժողովրդի դեմ»,֊ - հայտնել է Տեր֊-Պետրոսյանը:
Նրա վկայությամբ՝ բանակցություններ են վարվում ժողովրդի կողմը ներկայացնող երկու փոխնախարարների եւ իշխանությունների կողմը ներկայացնող Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի միջեւ:
Լեւոն Տեր֊-Պետրոսյանը չի հայտնել, թե ո՞վ է լիազորել երկու գեներալներին ներկայացնել ժողովրդին եւ թե կոնկրետ ինչի՞ շուրջ են ընթանում բանակցությունները:
Նա վստահություն է հայտնել, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա երկու փոխնախարարներին:
Սակայն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումները, թե պաշտպանության երկու փոխնախարարները միացել են «համաժողովրդական շարժմանը»:
«Ես արդեն պաշտոնապես հայտարարել եւ հերքել եմ այն լուրը, որ փոխնախարարները միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանին», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը ՖՈՏՈԼՈՒՐ-ի)