Հայաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է մամլո հաղորդագրություն, որում պնդում է, թե նախագահական ընտրություններն անցել են «ազատ եւ արդար` միջազգային չափանիշներին համապատասխան»:
«Սերժ Սարգսյանն ընտրվել է 52,86 տոկոս ձայների մեծամասնությամբ: Հայաստանյան ընտրություններն անցել են ազատ եւ արդար` միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք ընթացել են ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպայի Խորհրդարանի կողմից հրավիրված բազմաթիվ դիտորդների ներկայությամբ եւ արդեն իսկ արտահայտվել են նրանց նախնական գնահատականները», - ասված է հաղորդագրությունում:
«Այսօր Հայաստանի ժողովուրդն ընտրել է իր երկրի խաղաղ եւ տնտեսապես ուժեղ ապագան», - Սերժ Սարգսյանի խոսքերն է մեջբերում հաղորդագրությունը:
«Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել բռնություններ հրահրելու միջոցով», - շարունակում է հահաղորդագրությունը` կրկին մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը. - «Մեր երկրում յուրաքանչյուրն ազատ խոսքի, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք ունի, սակայն անկարգությունները, անկայունության եւ բռնությունների հրահրումը տեղ չունեն ժողովրդավարական երկրում»:
Վարչապետը հավելել է, որ իրավապահ մարմինները կմիջամտեն միայն անհրաժեշտության դեպքում: