Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, թեեւ հետագա բարելավումների կարիք կա: Այդ մասին ասված է միջազգային դիտորդական առաքելության երեկ հրապարակած հայտարարությունում:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի դիտորդներին ընդգրկող միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ` «Հայաստանի իշխանությունները իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում տեղ գտած թերությունները շտկելու ուղղությամբ, սակայն կարիք կա հետագա բարելավման եւ այնպիսի մտահոգությունները փարատելու քաղաքական կամքի, ինչպիսին են ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը եւ պետական ու կուսակցական գործառույթների միջեւ պարզորոշ տարանջատման բացակայությունը»:
«Ձայների հաշվարկումը չի նպաստում շահագրգիռ կողմերի մոտ կասկածների նվազմանը», - ասված է դիտորդական առաքելության հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:
Երեւանում չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների ղեկավար Էնն Մարի Լիզինը, նշելով, որ Հայաստանի նախագահի ընտրությունը հիմնականում համապատասխանում է ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի առջեւ երկրի ստանձնած պարտավորություններին` շարունակեց. - «Բայց ամեն դեպքում, կա բարելավման եւ համապատասխան քաղաքական կամքի կարիք այնպիսի խնդրահարույց ոլորտներում, ինչպիսիք են պետական եւ կուսակցական գործառույթների հստակ տարանջատման բացակայությունը, հանրության վստահության պակասն ընտրական գործընթացի հանդեպ, եւ մրցակիցների համար հավասար պայմանների ապահովման պակասը»:
Նշելով, որ խոսքի, հանրահավաքների ազատությունը հիմնականում ապահովվել են, ասաց, որոշ խնդիրներ այս հարցում էլ եղել են:
Բացի այդ, վարչապետ թեկնածուին իր պաշտոնը քարոզարշավային առավելություն է տվել:
Լրատվամիջոցներով, քարոզարշավի լուսաբանումը, ըստ նախնական այս զեկույցի, հիմնականում հավասարաչափ է. թեկնածուներն արժանացել են մեծավ մասամբ դրական կամ չեզոք լուսաբանման, սակայն նրանցից մեկը միայն էքստենսիվ բացասական լուսաբանման է արժանացել բոլոր հեռարձակվող լրատվամիջոցներում՝ ներառյալ հանրայինում:
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների ղեկավար, բրիտանացի Ջոն Փրեսքոթը, որը հայաստանյան նախորդ ասուլիսներում մտահոգություն էր փոխանցել ընտրական գործընթացների հանդեպ հանրության անվստահության առիթով, երեկ ասաց, որ քվեների հաշվման ժամանակ երեկ նկատված անվստահությունն է’լ ավելի է ավելացնում այդ մտահոգությունը:
Ի դեպ, նախնական զեկույցում, բացի բարելավումների արձանագրումից եւ թերացումները շտկելու առաջարկներից, ներառված են բոլոր այն խախտումները, որ քվեարկության օրն արձանագրել են դիտորդները:
Փրեսքոթը բոլոր չորս առաքելությունների մտահոգությունը փոխանցեց նաեւ այն առումով, որ մասնակիցները վիճարկում են արդյունքը, եւ հույս հայտնեց, որ հետագա այդ գործընթացը թափանցիկ կլինի: Չնայած, լրագրողի հարցին ի պատասխան, թե իրենց նկատած թերացումներն այնքա՞ն են, որ քվեարկության արդյունքը կասկածի տակ դնեն, ասվեց. - «Մենք երբեք չենք մեկնաբանում արդյունքը, մենք մեկնաբանում ենք պրոցեսը»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսը մի անգամ էլ հիշեցրեց իր խոսքը, որ ընտրությունները մեկ օր չեն, եւ որ իրենց վերջնական զեկույցում, բացի քվեարկության օրվանից, ներառվելու են ոչ միայն նախընտրական, այլեւ հետընտրական զարգացումները:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)