Մատչելիության հղումներ

Ըստ նախնական տվյալների` Սերժ Սարգսյանը արդեն իսկ հաղթել է առաջին փուլում


Այսօր առավոտվա դրությամբ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հրապարակած ժամը 8:00-ի տվյալներով, 1923 ընտրատեղամասերից 1891-ում քվեաթերթիկների հաշվարկման արդյունքներով` Սերժ Սարգսյանը ստացել է 859 հազար 451 ձայն կամ քվեարկությանը մասնակցած 1 միլիոն 663 հազար 946 ընտրողների քվեների 51,66 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 349 հազար 774 ձայն կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 21,02 տոկոսը, Արթուր Բաղդասարյանը` 271 հազար 688 ձայն կամ 16,3 տոկոսը, Վահան Հովհաննիսյանը` 100 հազար 515 ձայն կամ 6,04 տոկոսը:

Մնացած հինգ թեկնածուները անհամեմատ ավելի քիչ թվով ձայներ են ստացել:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG