Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. «Ես չեմ կարող համարել, որ այս միջոցառումները եղել են ընտրություններ»


«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ուշ երեկոյան հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե այսօր անցկացվածը չի կարող համարել ընտրություններ:

«Ես չեմ կարող համարել, որ այս միջոցառումները եղել են ընտրություններ», - լրագրողներին ասաց Սաֆարյանը: - «Շատ դեպքերում այն հիշեցնում էր պատերազմի փատերաբեմ, որովհետեւ անընդհատ հաղորդագրություններ էինք ստանում սպառնալիքների, բռնությունների եւ կիրառված ամենաայլանդակ մեթոդների մասին»:

Սաֆարյանը ասաց, որ իրենք այլեւ հրաժարվել են գրել «այնպիսի «անմեղ» խախտումների մասին, ինչպիսիք են ընտրակաշառքները կամ խմբերով մարդկանց տեղամաս բերելը»:

Նա հավաստիացրեց, որ մշտապես հետեւել է Հայաստանում նախագահական ընտրություններին 1996 թվականից ի վեր, բայց նման ընտրություններ չի տեսել. - «Սա պարզապես ուղղակի ամենավերջին խայտառակությունն էր»:

«Ժառանգություն» կուսակցությունը նախագահի ընտրություններում պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG