Մատչելիության հղումներ

Դատախազության պնդմամբ` խախտումների վերաբերյալ ահազանգերը կեղծ են


Ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության «թեժ գծով» ստացվել է 7 ահազանգ՝ 6 դեպքի վերաբերյալ:

Գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն` «Ժամը 10:41-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Գրիգորյանը հայտնել է, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Զեյթունի հանրակացարանում ՀՀԿ-ի շտաբից բաժանում են 9-րդ ձեւ, իսկ թե ովքե՞ր են բաժանում եւ ովքե՞ր են ստացել, չգիտեն»:

«Ահազանգը ստուգելու համար հանձնարարություն է տրվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությանը եւ ստուգմամբ պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: Փետրվարի 19-ի դրությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժնի կողմից քաղաքացիներին տրվել է ընդամենը 4 հատ թիվ 9 ձեւ. այս քաղաքացիները նախապես հայտնել էին անձնագրի կորստի մասին, ինչի առնչությամբ կազմվել էր անձնագրի կորստի գործ»:

«Ժամը 11:33-ին ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Ավոյանը հաղորդել է, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում, թիվ 255 մսուր-մանկապարտեզի մոտ, տեղի է ունենում ծեծկռտուք: Ստուգմամբ ահազանգը չի հիմնավորվել»:

Մնացած ահազանգերի ստուգման արդյունքների եւ դատախազության տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումների մասին առայժմ որեւէ բան չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG