Մատչելիության հղումներ

Արման Մուսինյան. «Եղել է ընտրություններ կոչված միջոցառման տակ կրկին իշխանությունը զավթելու փորձ»


«Մենք կարող ենք վստահաբար ասել, որ այս պահից արդեն կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ընտրություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել», - կեսօրից քիչ անց հրավիրած ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը: - «Եղել է փորձ ընտրություններ կոչված միջոցառման տակ վերստին զավթել Հայաստանի իշխանությունը»:

Նրա հայտարարությամբ` Էրեբունի համայնքում տիրում է համատարած ընտրախախտումների, սպառնալիքների, ահաբեկումների մթնոլորտ, որի մեջ «ներգրավված են թաղապետը, միլպետը, նրանց սպասարկող կրիմինալ տարրերը»:

«Հանձնաժողովների անդամներին հստակ ցուցում է տրված` որեւէ արձանագրություն չկազմել», - հավելեց Մուսինյանը` շարունակելով. - «Եղել են ֆիզիկական բռնության այլ դեպքեր. մի քանի վայրերում ծեծել են մեր վստահված անձանց, մասնավորապես Շիրվանզադեի [անվան] դպրոցում, Քանաքեռ-Զեյթունում: Ավանում 08...001 «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մեքենան առեւանգել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին, որը տարվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր»:

Մուսինյանը ասաց, որ այս բոլոր փաստերը փոխանցվելու են պատկան մարմիններին եւ միջազգային դիտորդական առաքելություններին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG