Վաղը` նախագահական ընտրությունների քվեարկության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, նախագահի թեկնածուների նախընտրական շտաբներում եւ նրանց սատարող քաղաքական ուժերի գրասենյակներում կգործեն «թեժ գծեր» եւ «արագ արձագանքման խմբեր»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընդունելու են ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը:
Նրա խոսքով, վաղ առավոտից տեղում կլինեն գրասենյակի բոլոր աշխատակիցները, պատրաստ կլինեն նաեւ 4 ավտոմեքենաներով արագ արձագանքման խմբերը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համագործակցելու է շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ:
«Մեր չորս մեքենաները անընդհատ ընթացքի մեջ են լինելու», - ասաց Արմեն Հարությունյանը: - «Այստեղից հեռախոսահամարներով երբ ստանանք որեւէ բողոք, որեւէ ահազանգ, անմիջապես այն տղաներին, որոնք այդ վայրին մոտ գնտվեն, կխնդրենք, որ անմիջապես արձագանքեն»:
Ահազանգը ճշտելուց հետո, անհրաժեշտության դեպքում, ըստ օմբուդսմենի, կդիմեն իրավապահ մարմիններին:
«Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես այսօր լրագրողներին փոխանցեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, երկու ուղղությամբ են իրականացնելու ընտրական գործընթացների վերահսկողությունն ու մոնիտորինգը: Քվեարկության ընթացքում յուրաքանչյուր երեք ժամը մեկ հրապարակելու են ընտրողների մասնակցության մասին տվյալը, որոնք ստանալու են ընտրական հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներից:
«Փորձելու ենք վերահսկողության տակ պահել այն թվերը, որոնք ընտրական հանձնաժողովները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - ասաց Սաֆարյանը` հավելելով, որ նաեւ արձանագրելու են ընտրախախտումները, սեփական «ուսումնասիրությունն ու հետաքննությունը» իրականացնելուց հետո «համապատասխան հաղորդագրություններ են տարածելու արձանագրված փաստերի վերաբերյալ»:
«Մենք բացարձակապես չենք փորձելու միջամտել ընտրական գործընթացներին», - հայտարարեց Ստեփան Սաֆարյանը: - «Պարզապես մեր խնդիրն է լինելու փաստագրել, ապացուցել, որ նման ընտրակեղծիքներ կան»:
Կարինե Քալանթարյան
(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Արմեն Հարությունյանը)