Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կստուգի նախագահի թեկնածուի շտաբի մատնանշած զրպարտության փաստը


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոստիկանությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել` ստուգելու համար զրպարտության փաստը, որի մասին հայտարարել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` թեկնածուի նախընտրական շտաբը շաբաթ օրը հայտարարել է, որ ոմն Արմեն Ղազարյան կեղծ տեղեկություններ է տարածել իրենց մասին: Բաղդասարյանի շտաբը դիմել է գլխավոր դատախազին` Ղազարյանին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG