Մատչելիության հղումներ

Ադրբեջանը անօրինական է համարում Կոսովոյի անկախության հռչակումը


Ադրբեջանը անօրինական է համարում Կոսովոյի կողմից միակողմանիորեն անկախության հռչակումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը:

Նրա խոսքերով, այն փաստը, որ «Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմինները» հայտարարել են Սերբիայից անջատվելու մասին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Իբրահիմը վստահեցրել է, որ Կոսովոյի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է ազգային շահերի վրա. - «Այդ հարցում չկա ռուսամետ կամ ամերիկամետ դիրքորոշում, այլ կան առանձին վերցված բոլոր պետությունների դիրքորոշումներ»:

«Մենք ոչ մեկից չենք վախենում եւ չենք փորձում ապահովագրվել նրանից, որ Կոսովոյի անկախության ճանաչմանը կարող է հաջորդել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը այլ պետությունների կողմից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը` համոզմունք հայտնելով, թե մինչ օրս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանած ոչ մի երկիր չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG