Այսօր ժամը 17-֊ի սահմաններում ուժգին հրդեհ է բռնկվել Երեւանի կենտրոնում գտնվող Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: Հրդեհը բռնկվել է երրորդ հարկի եւ տանիքի հատվածում: Ժամը 18:20 հրդեհը հաջողվել է մարել: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ հրդեհի մասին լուրը ստանալուց անմիջապես հետո մոբիլիզացվել են բոլոր ուժերը, դեպքի վայր է ժամանել մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենա: Հրդեհատեխնիկական հետազոտությունից հետո հրդեհի պատճառը կպարզվի:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, աշակերտները ուսումը կշարունակեն, հավանաբար, դպրոցի չվնասված մասնաշենքում:
Հովհաննես Շողիկյան