Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանն առաջարկել է Արթուր Բաղդասարյանին կիրակնօրյա հանրահավաքն անցկացնել այլ վայրում


Նախագահության թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ կիրակի օրը հանրահավաք է կազմակերպելու Մատենադարանի մոտ, սակայն քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է հանրահավաքը կազմակերպել այլ վայրում՝ Երեւանի կայարանամերձ հրապարակում կամ «Դինամո» մարզադահլիճին հարող տարածքում:

«Առաջարկը կազմակերպիչների կողմից չի ընդունվել ու ավելին` հայտարարվել է, որ անկախ քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումից, իրենք հանրահավաքն անցկացնելու են Մատենադարանին հարող տարածքում` իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին», - նշված է քաղաքապետարանի այսօրվա հայտարարության մեջ:

Միաժանամակ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «փետրվարի 17-ին Մատենադարանին հարող տարածքում միջոցառում (հանրահավաք) անցկացնելու մասին իրազեկում է ներկայացվել նաեւ այլ կազմակերպությունների` մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամներ Դ. Մաթեւոսյանի եւ Ն. Փաշինյանի կողմից, որոնց նույն հիմնավորմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել այլ վայրում` Վ.Մամիկոնյանի արձանի հարեւանությամբ, եւ քաղաքապետարանի առաջարկը կազմակերպիչների կողմից ընդունվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG