Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են ֆրանսիացի համանախագահի գրասենյակից, հանդիպման ժամանակ Բեռնար Ֆասիեն ողջունել է այն փաստը, որ չնայած Հայաստանում եւ Ադրբեջանում այս տարի անցկացվող նախագահական ընտրություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են:

Նույն աղբյուրի համաձայն` այսօր Մամեդյարովը եւ Ֆասիեն եւս մեկ հանդիպում կանցկացնեն եւ կշարունակեն քննարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG