Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ հեռարձակվող լրատվամիջոցները քարոզարշավի ընթացքում շարունակում են տարբեր մոտեցումներ ցուցաբերել թեկնածուների նկատմամբ: «Սերժ Սարգսյանը չեզոք կամ դրական ֆոնով է լուսաբանվում, Լեւոն Տեր-Պետրոսյանը` բացասական»,֊ - փաստել է նա:
Երեւանի մամուլի ակումբը` «ԹԻՄ» հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, հետազոտություններ է իրականացնում հեռարձակվող 8 լրատվամիջոցներում: Դրանք են` Հանրային հեռուստաընկերությունը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, «Արմենիա»-֊ն, «ԱԼՄ»-ն, «Երկիր Մեդիա»-ն, «Շանթ»-֊ը, «Կենտրոն»-֊ը եւ Հանրային ռադիոն:
Ներկայացնելով հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյուքները,
Բորիս Նավասարդյանը փաստեց, որ այս եւ նախորդ հետազոտություններում «էական տարբերություն թեկնածուների լուսաբանման ուղղությամբ չի նկատվում»: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով` «կա համակարգված, ուղղորդված քաղաքականություն հեռարձակող լրատվամիջոցների գործունեության մեջ»:
Չնայած լրատվամիջոցներում պարբերաբար կազմակերպվում են քաղաքական բանավեճեր, մոնիտորինգի արդյունքներից կարելի է եզրահանգել, որ իրականում, Բորիս Նավասարդյանի վկայությամբ` բանավեճերը կարելի է համարել «չստացված»:
«Մոնիտորինգների արդյունքում եզրակացություն է արվել, որ հայաստանյան լրագրողները վաղուց տիրապետում են չեզոք եւ անկողմնակալ լուսաբանման վարպետությանը, բայց այն ոչ միշտ են գործի դնում», - եզրակացրեց Բորիս Նավասարդյանը:
Նարինե Ղալեչյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)