Հայաստանի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը այսօր երկրորդ միջանկյալ զեկույցն է հրապարակել, որում ամփոփված են հունվարի 27-ից մինչեւ փետրվարի 9-ը անցկացված դիտարկման արդյունքները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է, որ ընտրական մարմինները լավ են նախապատրաստվել ընտրություններին. - «Բոլոր 1923 տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվել են ընտրությունների օրը քվեարկությունն ապահովելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները զեկուցել են, որ հունվարի 30-ին սկսած ՏԸՀ դասընթացները լավ են իրականացվել»:
Անդրադառնալով քարոզարշավին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները նշել են, որ դրա լեզուն «երբեմն պարունակել է բարկ արտահայտություններ». - «Ութ թեկնածուներ անցկացրել են հանրահավաքներ: Դրանց մեծամասնությունն անցել է խաղաղ պայմաններում, սակայն անկարգության դեպքեր են տեղի ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցառումներից երկուսի ժամանակ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը հայտնի են հինգ միջադեպեր, որոնցում վանդալիզմի, կրակոցների կամ հնարավոր միտումնավոր հրկիզման պատճառով վնաս է հասցվել կուսակցության կամ թեկնածուի շտաբներին»:
«Ի տարբերություն մյուս թեկնածուների, Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունների հասցեին նսեմացնող արտահայտություններ է արել: Հանրահավաքների մեծ մասն անցել է խաղաղ պայմաններում: Այնուամենայնիվ, հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքի ժամանակ պատահած միջադեպը, որ վերաբերում էր մի քաղաքացու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, այս պահին քննվում է Ընդհանուր իրավասության դատարանի կողմից»:
«Մեկ այլ դեպք վերաբերում է հունվարի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների կողմից Երեւանում կազմակերպված մեքենաների չարտոնված երթին: Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հիման վրա («հասարակական կարգի դիտավորյալ խախտման» վերաբերյալ) եւ «պետական իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու» վերաբերյալ 316 հոդվածի հիման վրա»:
«Փետրվարի 6-ին Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ անձանց մի փոքր խումբ պատահած ուղղությամբ առարկաներ է նետել մասնակիցների վրա: Պարոն Տեր-Պետրոսյանի թիկնապահներից մեկը ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կրել է մարմնական վնասվածքներ: Գլխավոր դատախազությունը ստացել է եւս մեկ բողոք հանրահավաքին մասնակցած երկու անձանց կողմից: Նրանք հայտարարում են, որ իրենք հարձակման են ենթարկվել ու կրել են ֆիզիկական վնասներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կառավարության հասցեին, նրանց խոսքերով, վիրավորական ասվածների դեմ իրենց առարկությունները բարձրաձայն արտահայտելուց հետո: Միջադեպը հետաքննվում է ոստիկանության տեղական ստորաբաժանման կողմից»:
«Փետրվարի 3-ի հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ վերջերս ինքը ստացել է մահվան սպառնալիքներ: Նա չի նշել, թե ում կողմից են ստացվել սպառնալիքները: Ազգային անվտանգության ծառայության պետը պարոն Բաղդասարյանին պաշտոնապես պաշտպանություն է առաջարկել, որը վերջինս ընդունել է: Հայտարարության առնչությամբ հարուցվել է քրեական հետաքննություն»:
«Գլխավոր դատախազությունը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ` հետաքննելու քրեական օրենսգրքով սահմանված` ընտրություններին առնչվող խախտումները: Դատախազությունը քրեական գործեր է հարուցել, այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցության շտաբների վրա հարձակումների, «Օրինաց երկիր» կուսակցության շտաբի վրա հարձակման, Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի, նրա շտաբներից մեկին հասցված վնասների եւ Արթուր Բաղդասարյանի կյանքին արված սպառնալիքների առնչությամբ»:
Նշելով, որ պաշտոնավարող վարչապետ Սերժ Սարգսյանը ծավալում է ակտիվ քարոզարշավ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրում է. - «Սերժ Սարգսյանը չի դադարեցրել իր պաշտոնավարումը որպես վարչապետ: 2007 թվականի դեկտեմբերին նա ստեղծել է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» առընթեր աշխատանքային խումբ, որի նպատակն է վերլուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները եւ քննարկել նրանց խնդրանքները եւ բողոքները: Փետրվարի 3-ին, լրատվամիջոցների հաղորդմամբ, վարչապետն այցելել է խմբի գրասենյակ` «նրա աշխատանքը ստուգելու նպատակով», որտեղ նա հանդիպել է դիմումատուների հետ: Ցուցադրվել են խմբից աջակցություն ստացած քաղաքացիներ, որոնցից ոմանք գովաբանել են Սերժ Սարգսյանին: Միացյալ ազատական ազգային կուսակցությունը, որը քարոզում է Սերժ Սարգսյանի օգտին, հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը, որ իրենք իրականացնում են դռնից դուռ քարոզարշավ` առաջարկելով քաղաքացիներին լրացնել «դիմումներ», որոնք հանձնվել են այն մշտական բաժնին, որտեղ տեղակայված է այդ նույն աշխատանքային խումբը: Ընտրական օրենսգիրքը արգելում է վարչական ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով»:
«Պետական հաստատության մի աշխատակից հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությանը, որ իրենք հրահանգ են ստացել իրենց վերադասից մասնակցել Սերժ Սարգսյանի քարոզարշավի միջոցառումներից մեկին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները զեկուցել են, որ փետրվարի 6-ին` Սերժ Սարգսյանի հանրահավաքի օրը, Վանաձոր քաղաքում տեղական հասարակական տրանսպորտն անվճար էր ժամը 11:30-ից մինչեւ 23:30-ը»:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին բողոքել են, որ խոչընդոտներ են ստեղծվել իրենց նախընտրական միջոցառումներն իրականացնելու համար Մեծավան, Օձուն եւ Ալավերդի համայնքներում` երբեմն տեղական իշխանությունների ներգրավվածությամբ»:
«Մարզերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Սերժ Սարգսյանի քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի միջեւ, մասամբ այն պատճառով, որ որոշ քաղաքապետներ ակտիվ քարոզում են պարոն Սարգսյանի օգտին»:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը շարունակում է ստանալ զեկույցներ քաղաքացիների` քվեների գնման սխեմաների մտահոգության եւ անձնագրային տվյալների հավաքագրման եւ քվեի գաղտնիության վերաբերյալ անհանգստության մասին, ինչը բացասաբար է ազդում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության վրա»:
Հունվարի 21-ից` պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչեւ փետրվարի 5-ը ընկած ժամանակահատվածում անցկացված լրատվամիջոցների մոնիթորինգի արդյունքներով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է. - «Լրատվամիջոցների մեծ մասի կողմից թեկնածուների լուսաբանումը` ընդհանուր ժամանակի առումով, ավելի հավասար էր, քան նախորդ զեկույցում ամփոփված ժամանակահատվածում: Այդուհանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը տարբեր հեռարձակվող լրատվամիջոցներով պարունակում էր բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվում էին ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով»:
«Հ1-ը ողջամիտ արդարացիություն է ցուցաբերել բոլոր ինը թեկնածուների լուսաբանմանը հատկացված ժամանակի առումով: «Եվրոպոլիս» թոք-շոուն նպատակ ունի մինչեւ քվեարկության օրը հյուրընկալելու բոլոր թեկնածուներին: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել հունվարի 29-ի թողարկմանը, որին պետք է մասնակցեր ըստ պայմանավորվածության` ըստ երեւույթին իր զբաղված օրակարգի պատճառով: Լուրերի թողարկումներում Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը մեծամասամբ պարունակել է քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուների լուսաբանումը ընդհանուր առմամբ եղել է դրական կամ չեզոք: Հանրային ռադիոն իր լուսաբանման տոնի առումով նմանատիպ մոտեցում է ցուցաբերել»:
«Մոնիթորինգի ենթարկված վեց մասնավոր հեռուստաալիքներից Հ2-ը ինը թեկնածուներին ընդհանուր առմամբ արդարացիորեն է եթերաժամ տրամադրել: «Արմենիա» հեռուստաընկերությունը թեկնածուներից ութին արդարացի ծավալով եթերաժամ է տրամադրել, սակայն Սերժ Սարգսյանի լուսաբանման ծավալը մոտ երկու անգամ գերազանցել է մյուս թեկնածուներից որեւէ մեկի լուսաբանման ծավալը: «Շանթ» հեռուստաընկերությունը վեց թեկնածուների է արդարացի ծավալով եթերաժամ տրամադրել, մինչդեռ ԱԼՄ-ն իր եթերաժամի մոտ 75 տոկոսը հատկացրել է երեք թեկնածուների: «Երկիր Մեդիա»-ն բոլոր ինը թեկնածուներին հատկացված եթերաժամի մեծ մասը (մոտ 36 տոկոսը) տրամադրել է Վահան Հովհաննիսյանին»:
«Գրեթե բոլոր հեռարձակվող լրատվամիջոցները Սերժ Սարգսյանին մյուս թեկնածուների համեմատ ներկայացրել են առավել բարենպաստ լույսի ներքո: Մասնավոր լրատվամիջոցները մեծամասամբ խուսափել են մյուս ութ թեկնածուներից յոթի վերաբերյալ քննադատական ակնարկներ ներկայացնելուց, մինչդեռ վեց մասնավոր հեռուստաընկերություններից երեքի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը մեծապես բացասական բնույթ է կրել»:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանումը մասամբ պայմանավորված է այն հաճախականությամբ, որով մյուս թեկնածուները, մասնավորապես Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ գործող նախագահը (ով թեկնածու չի հանդիսանում) քննադատել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գրեթե բոլոր հեռարձակող լրատվամիջոցների լրատվական ծրագրերը (բացառությամբ «Ազատություն» ռադիոկայանի) գրեթե ամբողջովին բաց են թողել Սերժ Սարգսյանի եւ գործող նախագահի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից արված քննադատական ակնարկները: Այնուամենայնիվ, պարոն Տեր-Պետրոսյանը անվճար եթերաժամի ընթացքում երբեմն քննադատել է գործող նախագահին եւ Սերժ Սարգսյանին»: