Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը պարգեւատրվել է պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» մեդալով


Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարգեւատրել է «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով` Հայաստանի զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, նախարարի հետ հանդիպման ժամանակ Արա Աբրահամյանը առաջարկել է ի լրումն այլ բարեգործական միջոցառումների սահմանել ամենամյա մրցույթ զինծառայողների շրջանում, որի արդյունքներով լավագույնը ճանաչված զինծառայողներին Ռուսաստանի հայերի միության եւ իր կողմից կտրվի խոշոր դրամական մրցանակ:

Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվել են անելիքները մոտ ապագայում:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG