«Չնայած որոշ մարդկանց ագրեսիվությանը, չնայած որոշ սադրանքների, մենք անպայման լավ ընտրություններ ենք անցկացնելու: Որովհետեւ լավ ընտրությունները անհրաժեշտ են մեր ժողովրդին», - երեկ հայտարարեց Հայաստանի վարչապետ, գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, որ մեծ զոհողություններով է հասել այսօրվա օրվան, որեւէ մեկին թույլ չի տա, որ իր ձեռքբերումները նա օգտագործի շահադիտական նպատակներով», - ասաց նա` խոստանալով «պաշտպանել ու պահպանել ժողովրդավարության այս միջավայրը». - «Իհարկե, աճելու մեծ տեղ ունի, բայց մենք սա համարում ենք ձեռքբերում»:
Նրա խոսքով` ժողովրդավարությանն ուղեկցող թույլ կողմերն են պատճառը, որ «այդ մարդիկ իրենց թույլ են տալիս ցեխ շպրտելու, զազրախոսելու, զրպարտելու»:
«Բայց ամեն ինչը լավ է չափի մեջ, եւ ես բոլորին խորհուրդ եմ տալիս չափը չանցնել, ռեալության զգացումը չկորցնել, եւ ոտքը մեկնել վերմակի չափով: Վերմակի տակից դուրս եկած ոտքը տհաճություն է պատճառում»:
Սերժ Սարգսյանը երեկ տիկնոջ հետ մասնակցում էր Տյառնընդառաջի տոնակատարությանը Մալաթիա - Սեբաստիա համայնքի նորակառույց Սուրբ Երրորդություն եկեղեցու առջեւ:
Ռուբեն Մելոյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)