Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Դժվար է կանխատեսել, թե երկու թեկնածուներից ով ավելի ուժեղ կգտնվի»


«Կոմերսանտ» թերթի մեկնաբանի կարծիքով՝ այսօր դժվար է ասել, թե երկու թեկնածուներից՝ Սերժ Սարգսյանից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանից ով կհաղթի նախագահական ընտրություններում:

«Հիմնական պայքարն ընթանում է հենց այս երկու թեկնածուների միջեւ, եւ դժվար է կանխատեսել, թե ի վերջո նրանցից որ մեկն ավելի ուժեղ կգտնվի»,֊ - գրում է թերթը:

«Կոմերսանտ»֊ը մեջբերում է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքը. - «Բացարձակ վստահությամբ միանշանակ չի կարելի ասել՝ կլինի՞ արդյոք երկրորդ փուլ եւ ո՞ր թեկնածուն կհաղթի: Նման իրավիճակը Հարավային Կովկասում աննախադեպ է, քանի որ մինչ այժմ այս տարածաշրջանում եւ հետխորհրդային շատ այլ երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուզբեկստանը, ընտրություններից շատ առաջ հայտնի է, թե ով է հաղթելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG