Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ուկրաինան սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել գազի դիմաց պարտքի շուրջ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտնել է, որ իր երկիրը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Ուկրաինայի հետ՝ ռուսաստանյան գազի դիմաց կուտակված պարտքի շուրջ:

Պետական վերահսկողության տակ գտնվող «Գազպրոմ» ռուսաստանյան հսկան սպառնացել էր մեկ քառորդով կրճատել գազի մատակարարումը Ուկրաինային, եթե Կիեւը չմարի պարտքը, որը, «Գազպրոմ»-֊ի գնահատմամբ, կազմում է 1,5 միլիարդ դոլար:

Պուտինը, խոսելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո, հայտնել է, որ «Գազպրոմ»-֊ը բավարարված է ուկրաինական կողմի առաջարկներով:

Իր հերթին, Յուշչենկոն ասել է, որ «հինգշաբթի օրվանից Ուկրաինան կսկսի վճարել այն պարտքի դիմաց, որը կուտակվել է անցած տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին»:

Նա նաեւ հայտնել է, որ այս տարի Ուկրաինային վաճառվող գազի գինը կմնա անփոփոխ՝ 179 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG