Մատչելիության հղումներ

Ուսանողները մրցում են «Երեւակայության գավաթ»-֊ի համար


Անցյալ տարի այս մրցույթին մասնակցել են ավելի քան 100.000 ուսանողներ 111 երկրից: Մրցույթին մասնակցող թիմերը կամ անհատները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները` առաջադրելով արդի խնդիրներ եւ մշակելով իննովացիոն բնույթի ծրագրային ապահովման լուծումներ:

Մրցույթի կազմակերպիչներից` «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի մենեջեր Գրիգոր Բարսեղյանը «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում ասաց, որ 9 տարբեր անվանակարգերից Software Design Invitational (ծրագրային ապահովման մշակում) մրցույթն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով, եւ այս փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու համաշխարհային եզրափակիչ փուլին: Մնացած 8 անվանակարգերով մրցույթները կանցկացվեն առանց on-line տարբերակի:

Տարածաշրջանային մրցույթից հետո Հայաստանի առաջատար թիմը կմասնակցի համաշխարհային եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա ամռանը` Փարիզում: Գրիգոր Բարսեղյանի խոսքով` մրցանակային ֆոնդը մոտ 300 հազար դոլարից ավելի գումար է կազմում, իսկ ամեն անվանակարգում առաջին տեղի համար որպես մրցանակ նախատեսված է շուրջ 25 հազար դոլար:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG