Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը 450 հազար ռուբլի պետք է վճարի Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւին՝ նրա մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար: Նման որոշում է այսօր կայացրել Կեմերովոյի դատարանը:
Կոմունիստների առաջնորդը, տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ է տարածել, թե Կեմերովոյի մարզում ձերբակալում են իր կուսակցության անդամներին եւ ծեծում Պետդումայի պատգամավորության թեկնածուներին:
Տուլեեւը դիմել էր դատարան, 1 միլիոն ռուբլի պահանջելով որպես փոխհատուցում իրեն վարկաբեկելու համար: Դատարանը գտավ, որ տեղեկությունները, իրոք, չեն համապատասխանում իրականությանը, եւ պարտադրեց Զյուգանովին վճարել Տուլեեւին 450 հազար ռուբլի: