Մատչելիության հղումներ

«Moscow Times». «Տեր֊-Պետրոսյանի հաղթանակն Արեւմուտքում կդիտվի որպես դրական էվոլյուցիոն քայլ»


«Moscow Times» թերթն այսօր կարծիք է հայտնել, որ Արեւմուտքը դրականորեն կընկալի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը փետրվարի 19֊-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Առնվազն ԱՄՆ֊-ի եւ Եվրոպայի աչքերով Տեր֊-Պետրոսյանի հաղթանակը ընտրություններում կընկալվի որպես դրական էվոլյուցիոն քայլ: Թեեւ նրա պաշտոնավարումը Հայաստանում հաստատ կհանգեցնի «հետ դեպի ապագան» իրավիճակին ու թեեւ Արթուր Բաղդասարյանը, կարծես թե, ավելի հավատարիմ բարեփոխական կլինի, իշխող կուսակցության կողմից չկարգված թեկնածուն լեգիտիմություն կհաղորդի Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,֊ - գրում է թերթը` ավելացնելով. - «Իսկ այն առաջընթացը, որը նա կարող է ապահովել ղարաբաղյան բանակցություններում, Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում դիտվում է որպես առանցքային գործոն երկրի պոտենցիալ արեւմտամետ ուղեգիծն ապահովելու հարցում»:

Անդրադառնալով նախագահության մյուս թեկնածուին՝ վարչապետ Սերժ Սարգսյանին, «Moscow Times»-֊ը փաստում է. - «Սարգսյանը ակնհայտորեն օգտագործել է կառավարական ինստիտուտները եւ կարողությունները քարոզարշավի նպատակով: Սարգսյանի մոտ հազար նախընտրական գրասենյակներ են բացվել երկրով մեկ՝ գլխավորապես տեղական պաշտոնյաների կողմից, իսկ կառավարական շենքերի վրա փակցված են նրա նախընտրական պաստառները, ինչը Հայաստանի ընտրական օրենսդրության խախտում է: Երբ Տեր-֊Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը դիմել են որոշ բնակավայրերում իրենց պաստառները փակցնելու խնդրանքով, նրանք պատասխան են ստացել, որ գովազդային ողջ տարածքն արդեն գնվել է իշխող կուսակցության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG