65-ամյա ՄըքՔարթնին եւ 40-ամյա Միլզը այսօր կփորձեն համաձայնեցնել ամուսնալուծության պայմանները:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄըքՔարթնին տիկնոջն առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ, մինչդեռ Միլզը դրա առնվազն կրկնապատիկն է պահանջում:
Փոլ ՄըքՔարթնին եւ Հիթեր Միլզը ամուսնացել են 2002 թվականին: Նրանց դուստրը՝ Բեաթրիսը ծնվել է 2003 թվականին: Ամուսինները միմյանցից առանձնացել եւ բաժանվելու մտադրություն են հայտնել 2006-ին: Նրանք համաձայնել են անկախ ամուսնալուծության պայմանների հարցով դատավարության արդյունքից երկուսով պահպանել Բեաթրիսի խնամակալի կարգավիճակը:
Հիթեր Միլզը Փոլ ՄըքՔարթնիին ներկայացրել է մի շարք մեղադրանքներ` ասելով, թե ամուսինն իմ նկատմամբ եղել է կոպիտ եւ անարդար եւ հոգեբանական ճնշում է գործադրել:
Դատարանում Հիթեր Միլզն ինքն է պաշտպանում իր շահերը: Անցյալ տարվա նոյեմբերին նա հրաժարվել է իր փաստաբաններից, երբ մամուլում հրապարակվել են հարցազրույցներ իր եւ ՄըքՔարթնիի անձնական կյանքի տհաճ մանրամասների մասին:
«Ես մեկն եմ, ով ամեն օր հալածվում է: Մամուլն իմ նկատմամբ շատ անարդար է գտնվել: Երբեմն հայտնվել եմ այնպիսի վիճակում, որ նույնիսկ մտածել եմ ինքնասպանություն գործելու մասին: Ես 20 տարի բարեգործութամբ եմ զբաղվում, մինչդեռ, իմ մասին ավելի վատ են գրում, քան մանկապիղծի կամ մարդասպանի մասին: Այս ընթացքում ես փորձել եմ պաշտպանել Փոլին, հանրությանը չներկայացնել այն, ինչ եղել է... Աղջիկս կդառնա 12 տարեկան եւ կսկսի օգտվել ինտերնետից, եւ ես չեմ ուզում, որ նա այս ամենի մասին ընթերցի այսչափ միակողմանի, անարդար պատմություններ», - ասել է Հիթեր Միլզը:
Փոլ ՄըքՔարթնիի կարողությունը կազմում է 825 միլիոն ֆունտ ստերլինգ: «Ասոշիեյթեդ փրես»-ը վկայակոչել է ընտանեկան իրավունքի հարցերով բրիտանացի փաստաբան Սյուզան Քինգսթոնին, որի կարծիքով` Հիթեր Միլզը, ամենայն հավանականությամբ, կստանա 50-ից 100 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ենթադրվում է, որ դատավարությունը կտեւի 5 օր:
Մեծ Բրիտանիայում ամուսնալուծության գործով դատավարությունները անցկացվում են միայն դռնփակ նիստերում:
Արմեն Քոլոյան, Պրահա