Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ի նախագահության թեկնածուն՝ «Գրեմի» մրցանակի դափնեկիր


ԱՄՆ-֊ի նախագահության թեկնածու Բարաք Օբաման, առաջ անցնելով երկու նախկին նախագահներից, արժանացել է «Գրեմի» երաժշտական մրցանակի:

46-֊ամյա դեմոկրատ սենատորին իր գրքի ձայնագրված տարբերակի համար շնորհված մրցանակը հանձնվել է կիրակի օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:

Մրցանակին հավակնում էին նաեւ երկու նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը եւ Ջիմի Քարտերը:

Հինգ անվանակարգերում «Գրեմի»֊-ի հաղթող է ճանաչվել բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուզը:

Ի դեպ, Օբաման շաբաթվա վերջին դեմոկրատների շրջանում անցկացված նախնական ընտրություններում հաղթել է իր մրցակից Հիլարի Քլինթոնին 4 նահանգներում, ինչից հետո նախկին առաջին տիկինը փոխել է իր նախընտրական շտաբի ղեկավարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG