Մատչելիության հղումներ

Սլոբոդան Սամարջիչ. «Կոսովոն անկախություն է հռչակելու փետրվարի 17-֊ին»


Կոսովոն անկախություն է հռչակելու փետրվարի 17-֊ին: Նման հայտարարություն է արել այսօր Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Սլոբոդան Սամարջիչը:

«Սերբիայի կառավարությունը ավելի ու ավելի հաճախ է հավաստի տեղեկություններ ստանում, որ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին անօրինական կերպով միակողմանի անկախություն է հռչակելու փետրվարի 17-֊ին»,֊ - ասել է Սամարջիչը:

Միեւնույն ժամանակ Հաշիմ Թաչին այսօր Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հրավիրած ասուլիսում ասել է. - «Գործն արդեն արված է: Բոլորը գիտեն այդ մասին: Բելգրադի իշխանությունները չեն կարող կանխել Կոսովոյի անկախության հռչակման եւ ճանաչման դրական զարգացումները: Մենք հավաստիացումներ ենք ստացել աշխարհի մոտ 100 երկրներից, որոնք պատրաստ են ճանաչել անկախությունը այն հռչակելուց անմիջապես հետո»:

Թաչին անկախության հռչակման կոնկրետ ամսաթիվ չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG