Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Կիեւում կմասնակցի Սեւծովյան եւ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 13-14-ը կմասնակցի Կիեւում կայանալիք Սեւծովյան տարածաշրջանի եւ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, վաղը Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին:

Համաժողովին մասնակցելու են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, Եվրամիության միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը,15 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG