Մատչելիության հղումներ

Հայկական արմատներ ունեցող Ջեքի Սփայերը հավակնում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալ


Հայկական արմատներ ունեցող Ջեքի Սփայերը առաջադրվել է Կալիֆորնիայի 12-րդ ընտրատարածքից ԱՄՆ-ի կոնգրեսական ընտրվելու համար:

Սփայերը ավելի քան երեք տասնամյակ ակտիվ քաղաքական եւ հասարակական գործունեությամբ է զբաղվում, եղել է Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր մարմնի երկու պալատների անդամ, Սան Մաթեո շրջանի վերահսկիչ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է ընտրարշավում Ջեքի Սփայերին սատարելու մասին:

Սփայերը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերություններ ունի: Նա այն օրինագծի համահեղինակներից է, որը Հայոց ցեղասպանության զոհերի` Կալիֆորնիայում բնակվող ժառանգներին հնարավորություն ընձեռեց իրենց նախնիների ավանդների դիմաց փոխհատուցում պահանջել տարբեր բանկերից եւ ապահովագրական ընկերություններից:

Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Սան Մաթեո շրջանը եւ Սան Ֆրանցիսկոյի մի մասը ընդգրկող 12-րդ ընտրատարածքը ակտիվ հայ համայնք ունի:

1980 թվականից ի վեր Կոնգրեսում հիշյալ ընտրատարածքը ներկայացնող Թոմ Լանթոսը հայտարարել է, որ այս տարի անցկացվելիք ընտրություններում չի առաջադրվելու ծանր հիվանդության` քաղցկեղի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG