Վրաստանի ընդդիմությունն այսօր սկսել է բանակցությունները խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Քննարկումների թեման 17 կետից բաղկացած հուշագիրն է, որը 12 ընդդիմադիր կուսակցություններ ստորագրել են այս շաբաթ:
Ընդդիմությունը զգուշացրել է, որ հուշագրի բոլոր կետերի չկատարման դեպքում փետրվարի 15-֊ից բողոքի հանրահավաքներ են կազմակերպվելու:
Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այս շաբաթ ասել էր, որ հուշագրի որոշ կետեր անընդունելի են, մյուսների շուրջ կարելի է բանակցել: