Մատչելիության հղումներ

Բաքվում սկսվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձանց գործով դատավարությունը


Ադրբեջանի զինվորական ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող մի խումբ անձանց դատավարությունը:

Գլխավոր ամբաստանյալը՝ Բաքվի միջազգային օդակայանի անվտանգության ծառայության պետ Էմիլ Սուլեյմանովն է, որը մեղադրվում է ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ օդակայանի կառավարական դահլիճում, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւը երկրից մեկնելուց առաջ զրուցում է կառավարության անդամների հետ, գաղտնալսման սարքեր են տեղադրված եղել: «Նեզավիսիմայա գազետա» թերթի վկայությամբ՝ ենթադրվում է, որ դրանց տեղադրմանը առնչվել են Սուլեյմանովը եւ նրա ենթակաները:

Դատավարությունն ընթանում է դռնփակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG