Մատչելիության հղումներ

Ստամբուլում պայթյունից 19 մարդ է զոհվել


Ստամբուլի արվարձաններից մեկում գտնվող գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի արդյունքում 19 մարդ է զոհվել, եւս 74-ը հիվանդանոց է տեղափոխվել, այդ թվում 4-ը` ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը:

Պայթյունի հետեւանքով լիովին ավերվել է տեքստիլ արտադրող ընկերությանը պատկանող եռահարկ շինությունը, էապես վնասվել են հարեւան շենքերը:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ փլատակների տակ 15 մարդ է մնացել:

Պայթյունի պատճառը հայտնի չէ, սակայն Ստամբուլի նահանգապետը բացառել է ահաբեկչության վարկածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG