Մատչելիության հղումներ

Ջոն Էդվարդսը հրաժարվում է նախագահի պաշտոնի համար պայքարից


Դեմոկրատների նախագահության թեկնածուներից մեկը՝ Ջոն Էդվարդսը այսօր հայտարարելու է, որ դուրս է գալիս ԱՄՆ֊-ի նախագահի պաշտոնի համար մրցավազքից: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Էդվարդսը նման որոշում է կայացրել 4 նահանգներում կայացած դեմոկրատների նախնական ընտրություններից հետո, որոնցում նա պարտվել է սենատորներ Հիլարի Քլինթոնին եւ Բարաք Օբամային:

Էդվարդսը երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG