Մատչելիության հղումներ

Տիգրան Կարապետյան. «Հարկավոր է մտածել ապագայի մասին»


Ժողովրդական կուսակցության նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց գյուղի խնդիրների մասին, ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները:

Իր ելույթում Կարապետյանը հայտարարեց, որ ժողովուրդը «պետք է ապրի ազատ երկրում». - «Որտեղ տնտեսությունը եւ սոցիալական խնդիրները առաջնահերթ են: Ոչ թե քաղաքական խնդիրներն են առաջնահերթ: Մի ընտրեք անցյալը, ընտրեք ապագան` Տիգրան Կարապետյանին»:

Նա մարդկանց հորդորեց ճիշտ ընտրություն կատարել. - «Թե չէ այնքան եք ամաչում, որ վախից գնում եք, իշխանություններին եք բոլոր ձայները տալիս... Դուք պետք է ընտրեք ժողովրդական թեկնածուին: Իսկ ո՞վ է ժողովրդական թեկնածուն. Տիգրան Կարապետյանը»:

«Հարկավոր է մտածել ապագայի մասին: Այսօր հարկավոր է, որ ժողովուրդը գոհ լինի սեփական պետությունից, դրոշը համբուրի: Հպարտանա, որ հայ է եւ Հայաստանում է ապրում», - հանդիպման ավարտին հայտարարեց նախագահի թեկնածուն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG