«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հայաստանյան ընտրություններին նվիրված այսօրվա հոդվածում պնդում է, թե առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն լիովին փոխեց ուժերի դասավորությունը:
«Նա խարիզմատիկ քաղաքական գործիչ է եւ վառ հռետոր, որը հրապարակային ելույթների ժամանակ ունակ է իր վրա սեւեռել տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը: Նա նաեւ վայելում է պետական բյուրոկրատիայի, բանակային եւ այլ ուժային կառույցների հսկայական հարգանքը: Իրավապահ մարմինների աշխատակիցներից շատերը քաջ գիտակցում են, որ իրադրությունը երկրում կտրուկ փոխվում է, եւ այժմ արդեն նրանք պատրաստ չեն կատարել վերեւից իջեցվող, մեղմ ասած, հակաօրինական հրահանգները»,֊ - կարծիք է հայտնում հոդվածագիրը:
«Երկրի արդիականացման եւ կոռուպցիոն համակարգի կազմաքանդման վերաբերյալ Տեր֊-Պետրոսյանի առաջարկները սկսում են արագորեն ժողովրդականություն վայելել: Հունվարի 22֊-ին Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած զանգվածային երթը վերածվեց ուժի իսկական ցուցադրության: Հակառակ դաժան սառնամանիքի, հարյուր հազարից ավելի մարդ, վանկարկելով «Լեւոն, նախագահ», քայլերթով անցավ Երեւանի փողոցներով: Երեւանի հազարավոր բնակիչներ ողջունում էին ցուցարարներին պատշգամբներից կամ պարզապես միանում էին քայլերթին»,֊ - նկարագրում է մոսկովյան թերթը:
«Տեր-֊Պետրոսյանն այլեւս ավելի շատ նմանվում է համազգային, քան ընդդիմադիր գործչի, ինչը չափազանց ցավալի է տեղի իշխանությունների համար»,֊ - կարծիք է հայտնում «Կոմսոմոլսկայա պրավդա»-֊ն:
«Սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով, Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանի ընտրություններն ազնիվ լինեն: Հազիվ թե կարելի է տարածաշրջանում կայունություն ակնկալել, եթե ընտրությունները չդառնան ժողովրդի կամքի արտահայտություն: Եթե Ռուսաստանը սատարի այն վարչակազմին, որը չի ստանա ժողովրդի վստահությունը, դա հանգեցնելու է հակառուսաստանյան տրամադրությունների հրահրման»,֊ - եզրակացրել է թերթը: