Մատչելիության հղումներ

«Իզվեստիա». «Ռուսաստանը հույսերը կապում է Սերժ Սարգսյանի հետ»


«Իզվեստիա» թերթն այսօր գրում է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայուն զարգացմամբ եւ հույսերը կապում է Սերժ Սարգսյանի հետ»:

«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Մոսկվայի եւ արեւմտյան տերությունների դիրքորոշումները համընկնում են՝ միայն Սերժ Սարգսյանը կարող է երաշխավորել հավասարակշռված արտաքին քաղաքականություն»:

Ներկայացնելով Հայաստանի նախընտրական պատկերը, թերթը պնդում է, թե պատերազմը, տնտեսական ավերածությունները, քաղաքական ճգնաժամը հասարակական գիտակցությունում կապվում են Լեւոն Տեր-֊Պետրոսյանի անվան հետ:

Արթուր Բաղդասարյանը, մեկնաբանի կարծիքով, «ամբոխավարական հռետորության շնորհիվ ունի կայուն ընտրազանգված. սոցիոլոգների գնահատականներով՝ մինչեւ 15 տոկոս»:

Ըստ թերթի՝ Վահան Հովհաննիսյանի Դաշնակցությունը Հայաստանում նույնպես ունի կայուն ընտրազանգված՝ 10 տոկոս:

Իսկ Արտաշես Գեղամյանը, հոդվածագրի կարծիքով, «անցած դարի հակասական գործիչ է, որը խորհրդարանական ընտրություններում պարտությունից դասեր չքաղելով, իր քարոզարշավը կառուցում է անդեմ եւ ոչ հրատապ կարգախոսների վրա»:

«Հայաստանի քաղաքացիները գլոբալ սոցիալական ցնցումներ չեն ցանկանում, ուստի հեղափոխությունը Հայաստանում, ըստ երեւույթին, չեղյալ է հայտարարվում»,֊ - եզրափակում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG