Մատչելիության հղումներ

Հայաստանը հրավիրվել է Բաքվում անցկացվելիք «Ռոուզ Ռոթ» սեմինարին


Հայաստանին մարտի 6-8-ը Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարին մասնակցելու հրավեր է հղվել: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի համակարգող Ռոբերտա Կալորիոն:

Նշելով, որ հրավեր ուղարկվել է Վեհաժողովի անդամ բոլոր երկրներին, Կալորիոն հավելել է, որ Երեւանից դեռեւս պատասխան չի ստացվել:

2004 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացված «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չմասնակցեց` ադրբեջանական իշխանությունների կողմից անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով:

Մեկ տարի անց Երեւանում կայացած համանուն սեմինարին Ադրբեջանը ներկայացված էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG