Մեծ Բրիտանիայից ստացված հաղորդագրության համաձայն, Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցած շաբաթավերջին պղծել են Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկեւկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:
«Վեստերն մեյլ» պարբերականի փոխանցմամբ, Հոլոքոսթի ազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները երեկ առավոտյան են նկատել, որ Քեթեյս այգում Խաղաղության տաճարում տեղադրված հայկական խաչքարը վնասված է. ենթադրվում է, որ խաչքարին մուրճով հարվածներ են հասցրել:
«Վեստերն մեյլ»-ը նշում է, որ թուրքերը դեմ են եղել Կարդիֆում խաչքարի տեղադրմանը:
Կիրակի օրը մի թուրք բարձրախոսով աղմկել է` այդպես փորձելով լռեցնել Ուելսի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր աղոթելու համար հավաքվել էին պղծված խաչքարի մոտ:
«Վեստերն մեյլ»-ը չի հայտնում` արդյոք իրավապահները զբաղվո՞ւմ են տեղի ունեցածով:
Արմեն Քոլոյան, Պրահա