Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Կիեւի քաղաքապետին ապտակելու համար


Այսօր Կիեւի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի նկատմամբ՝ Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկուն ապտակելու համար: Այդ մասին տեղեկացվել է նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

Գործը հարուցվել է «միտումնավոր կերպով թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու» հոդվածով:

Կիեւի քաղաքապետը պնդում է, թե Անվտանգության խորհրդի վերջին նիստում հայտնել է, որ ներքին գործերի նախարարությունը ճնշում է գործադրում քաղաքապետարանի վրա՝ մայրաքաղաքում հողատարածքներ ստանալու նպատակով, ինչից հետո նախարարը հարձակվել է իր վրա:

Նախարարը, իր հերթին, պնդում է, թե քաղաքապետը նիստի ժամանակ առաջինն է իրեն ոտքով հարվածել սեղանի տակ, որպեսզի դա աննկատ մնա, ինչից հետո ինքը ստիպված է եղել «տղամարդավարի ապտակել» քաղաքապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG