Մատչելիության հղումներ

Ի՞նչ դռներ է բացում «Դռնեդուռ»-ը


Այդ ծրագիրը, որին մասնակցում են հիմնականում ուսանողները, կոչվում է «Դռնեդուռ»: Մամուլում այդ առիթով հրապարակումներ էին հայտնվել, որ ուսանողներին իրենց այդ ծառայությունների դիմաց կուսակցությունում խոստացել են աջակցել քննություների ընթացքում:

«Դռնեդուռ» ծրագրի մի քանի մասնակիցներ, ովքեր սովորում են Երեւանի պետական համալսարանում, «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում, չներակայանալու պայմանով, պատմեցին, որ մինչեւ ծրագրի մեկնարկը՝ դեկտեմբերի 27-ը, իրենց իրոք խոստացել են հարթել համալսարանում առաջացած բոլոր խնդիրները, մասնավորապես՝ բարեխոսել դասախոսներին, որպեսզի ծրագրի մասնակիցները հանձնեն քննությունները:

Նրանք ասում էին, որ իբրեւ «բարեխոս միջնորդ» հանդես պետք է գար ուսխորհուրդը: Ուսանողների խոսքով, ՄԻԱԿ կուսակցությունում իրենց խոստացել են, որ «վատագույն դեպքում գոնե բավարար գնահատականը ուսխորհուրդը կապահովի»: Սակայն «Մաքս Լիբերթի»-ի զրուցակիցները չեն օգտվել այս ծառայություններից եւ գերադասել են սեփական ուժերով հանձնել քննությունները:

Ուսանողների վկայությամբ, այս ամենը սկիզբ է առել հենց համալսարանում. նախնական հավաքը տեղի է ունեցել մայր բուհում, որից հետո արդեն սկսվել է ակցիան:

ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը վստահեցրեց, որ համալսարանում քարոզչություն չկա, թեպետ մամուլը պնդում է, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի հանրապետական կողմնորոշումը բուհում ունի ազդեցություն:

Կարեն Գրիգորյանը բացառեց, որ ՄԻԱԿ-ի խոստումները կարող են իրականացվել համալսարանում՝ խորհուրդ տալով մեզ շրջել բուհում անձամբ համոզվելու համար:

ՄԻԱԿ-ի ղեկավար Սամվել Ֆարմանյանը «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում այս առթիվ ասել է. - «Սուտ է տեղեկատվությունը, թե իբր միջնորդում ենք մեր կուսակցական եւ համակիր ուսանողներին՝ ստանալու իրենց քննություններն ու ստուգարքները: Սա ՄԻԱԿ-ի ձեռագիրը չէ»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG