Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը Դավոսում անդրադարձել է Lեռնային Ղարաբաղի խնդրին


Դավոսում երեկ մեկնարկած հերթական` 37-րդ միջազգային տնտեսական համաժողովում այսօր ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ալիեւը խոսել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրների եւ Ադրբեջանի դերակատարության մասին` Ադրբեջանը ներկայացնելով որպես էներգակիրների այլընտրանքային աղբյուր, Եվրոպայի ինտերգմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, տարածաշրջանային համագործակցության մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, Ադրբեջանի նախագահը, ըստ ԱՊԱ գործակալության, ընդգծել է, որ խաղաղության, կայունության եւ Հարավային Կովկասում լիարժեք համագործակցության համար կարեւոր է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ այսօր Իլհամ Ալիեւը հանդիպում է ունենալու Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG