Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածուն` Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր մեկնել էր Արմավիրի մարզ:
«Սահմանադրական կարգը Հայաստանում շեղված է, որովհետեւ յուրաքանչյուր առանձին վերցրած քաղաքացի, իսկ դա նշանակում է նաեւ` ամբողջ հասարակությունը, ազատ չեն», - Արմավիրի մարզի Մրգաշեն գյուղում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: - «Մեր Սահմանադրությունը փոխվել է եւ շատերին թվում է, թե նախագահի լիազորությունները այլեւս այդքան լայն չեն, ինչքան առաջ էին: Իրականությանը դա միայն մասամբ է համապատասխանում, որովհետեւ ամենակարեւոր պարտավորությունը, որ դրված է նախագահի վրա եւ ամրագրված Սահմանադրության ուժով, դա վերահսկողությունն է իշխանության ճյուղերի նկատմամբ... եւ դրա մեջ ամենակարեւոր խնդիրն է սահմանադրական կարգի պահպանումը»:
Մարկենտրոն Արմավիրում հանդիպումը Վահան Հովհաննիսյանի հետ անցավ բաց երկնքի տակ, քանի որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը արգելել էր տրամադրել Մշակույթի տունը: Այս կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Աղաբեկյանը հավաքված արմավիրցիներին ասաց. - «Պետք է մշակույթի տունը վերադարձվի ժողովրդին, որովհետեւ քաղաքապետը այն սեփականաշնորհել է»:
Իր ելույթում Վահան Հովհաննիսյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչու այսքան տարի իշխանությանը մաս կազմող Դաշնակցությունը մինչեւ հիմա չի արել այն, ինչ խոստանում է անել հիմա. - «Անընդհատ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվում է այնպիսի վիճակ, երբ իշխանության եկածները իրենց հաջողության, իրենց հաղթանակի համար պարտավոր են լինում ոչ թե ձեզ, այլ ինչ-որ գողական կամ կիսագողական կլանների, մեծահարուստների, օլիգարխների, բարձրաստիճան չինովնիկների, որոնք, ոտնահարելով ձեր իրավունքները, ճնշելով, ճզմելով, խաբելով ու կաշառելով բերում են ձեր ձայները եւ մատուցում ափսեի վրա»:
«Դա արջի ծառայություն է, իշխանությունը դրանից չի շահում եւ չի առողջանում, բայց սովորել է օգտվել այդ ափսեից», - շարունակեց նա` եզրափակելով. - «Այդ ափսեն մենք կկոտրենք, այդ ափսեն կարող է կոտրել միայն դաշնակցականը, որովհետեւ ես այդ ափսեի կարիքը չունեմ: Ես ձե'ր կարիքը ունեմ»:
Ռուբեն Մելոյան