Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները ավարտվող տարածաշրջանային այցի ընթացքում «լսել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տեսակետները Մադրիդում ներկայացված փաստաթղթի վերաբերյալ»:
Երեւանում այսօր հրավիրած ասուլիսում նրանք ասացին, որ չէին ակնկալում, թե այս այցելությունը կհանգեցնի վերջնական համաձայնության. «խնդիրն առայժմ դիտարկումներին ծանոթանալն էր»:
«Մեր տպավորությամբ, երկու նախագահները շարժվում են նույն ուղղությամբ եւ ընդհանուր պատկերացում ունեն այն մասին, թե այս ընդհանուր սկզբունքների վերաբերյալ համաձայնությունը ինչ տեսք պետք է ունենա», - ասաց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Սա լավագույն առաջարկն է, որ մեր երեք երկրները կարող են ներկայացնել խնդրի կարգավորման համար», - ասաց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: - «Մենք երկու կողմերին էլ բացատրել ենք, որ այստեղ ծուղակներ չկան: Չկա հետին միտք, որ կարող է կողմերից մեկի շահերը ավելի ցածր դասել»:
Համանախագահները Երեւան էին վերադարձել Լեռնային Ղարաբաղից, եւ Մեթյու Բրայզան վստահեցրեց, որ Հայաստանից ու Ղարաբաղից հեռանում են «խորը երախտագիտությամբ» եւ «այս խնդրում մարդկային գործոնի նկատմամբ ավելի խորը կապ զգալով»:
Ֆրանսիացի համանախագահը ասաց, որ իրենք «ուրախ էին լսելու Ղարաբաղի ղեկավարության խելամիտ եւ պրագմատիկ մոտեցումները»:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փաստարկներին` Մեթյու Բրայզան, ով երկու օր առաջ ասել էր, թե «նախագահներին անհրաժեշտ է ժամանակ տալ փաստաթուղթը ուսումնասիրելու համար», հարցին, թե որքան ժամանակ է դրա համար անհրաժեշտ եւ արդյոք կարելի է վերջնական պատասխան ակնկալել մինչեւ Հայաստանի նախագահի ընտրությունները, պատասխանեց. - «Մենք պետք է խուսափենք արհեստական վերջնաժամկետներից, եւ նախագահներին տանք այնքան ժամանակ, որքան նրանց անհրաժեշտ է ուսումնասիրելու համար ամեն նախադասությունը, ամեն բառը, ամեն տառը: Մենք զգում ենք, որ նրանք փորձում են գործընթացը ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ»:
Տարածաշրջան այցելությունից առաջ Բրայզան «բանավոր համաձայնության» հույս էր հայտնել: Հիմա, նրա գնահատականով, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ, «լսելով նախագահների մտահոգությունները եւ դիտարկումները», իրենք եկել են հետեւյալ երկու եզրակացություններին. նախ` նախագահները լուրջ են վերաբերում խնդրին, եւ ապա` «փաստաթղթում կան որոշ ձեւակերպումներ, որ նրանք ուզում են հստակեցնել»:
Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, ասաց, որ իրենք շեշտել են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
«Մենք ասացինք պարոն Ալիեւին, որ կարող ենք նրա հետ համաձայնել միայն մեկ հարցում` որ 2008-ը պետք է գործընթացի համար որոշիչ տարի լինի: Մնացածի մասին ես բացատրեցի, թե ինչպես ենք դրան վերաբերում», - հավելեց Մերզլյակովը:
Բեռնար Ֆասյեն եւս մեկ անգամ ընդհանրացրեց, որ այս այցի ընթացքում իրենց վերջնական պատասխան ողջ փաստաթղթի վերաբերյալ չէին ակնկալում. - «Մենք ակնկալում էին մասնակի պատասխաններ եւ դիտարկումներ առանձին հատվածների վերաբերյալ»:
Աննա Սաղաբալյան