«Հայերը պնդում են, թե հաղթել են պատերազմում, սակայն դա այդպես չէ: Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, որի ընթացքում հայերին արտասահմանյան օգնության շնորհիվ հաջողվել է զավթել ադրբեջանական հողերի մի մասը», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով աշխատանքային այցով մեկնել է երկրի արեւմտյան շրջաններ:
«Մենք կառուցում ենք ուժեղ պետություն, գրավյալ տարածքները վերադարձնելու համար ամրպանդում ենք բանակը, տնտեսական ներուժը. ուժեղանում են Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում, հաջողությամբ իրականացվում է էներգետիկ քաղաքականությունը, եւ այդ ամենը դրական է ազդում բանակցային գործընթացի վրա», - ասել է Ալիեւը, ում խոսքերով` իր երկրի տնտեսությունը 5-6 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությունը:
Ադրբեջանի նախագահի հավաստմամբ` «եթե հայերը նախկինում պահանջում էին Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա այժմ նույնիսկ նրանք են հասկանում, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինի եւ չի միանա Հայաստանին»:
«Այդպիսին է միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, եւ Հայաստանը ստիպված է հաշվի նստել դրա հետ», - հայտարարել է Ալիեւը: - «Եթե անցած տարիներին խոսքը Ղարաբաղի շուրջ ընդամենը 4 գրավյալ շրջաններն ազատելու մասին էր, ապա այժմ համանախագահները Հայաստանի ղեկավարությունից պահանջում են ազատել բոլոր 7 շրջանները»:
Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, մեկնաբանելով համանախագահների վերջին առաջարկները` Իլհամ Ալիեւը նշել է, թե «դեռեւս չի կարելի ասել, որ դրանք լիովին բավարարում են Ադրբեջանին»:
«Որոշ պահեր մեզ չեն բավարարում, սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացը ճիշտ ուղղությամբ է գնում, մենք դրան հասել ենք մեր ներուժի ամրապնդման հաշվին, եւ Հայաստանը գիտակցում է դա», - ասել է ադրբեջանական պետության ղեկավարը եւ հավելել. - «Միայն ուժեղ պետությունը կարող է հասնել արդարության: Ժամանակը աշխատում է մեր օգտին, եւ ես ցանկանում եմ, որպեսզի ապագայում խաղաղ համաձայնությունը լիովին համապատասխանի մեր շահերին, ինչը ես դեռ չեմ կարող ասել: Եվ դրա համար էլ մենք շարունակում ենք բանակցությունները: Ադրբեջանի դիրքորոշումը անփոփոխ է` մեր տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ»:
«Թրենդ» գործակալության վկայությամբ, Ալիեւը անդրադարձել է նաեւ Հայաստանի տարածքին` մասնավորապես, ասելով. - «Իրավան քաղաքը 1918 թվականին նվիրվել է հայերին: Դա մեծ սխալ էր: Իրավանի խանությունը ադրբեջանական հող էր, հայերը այդտեղ հյուրեր էին»: